Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ ՃՇՀԱՀ ուսանողները ևս ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին

Նոյեմբեր 28,2015 22:46

Նոյեմբերի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ  անցկացվեց ճանաչողական դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Դասընթացին մասնակցում էին  ՃՇՀԱՀ շուրջ 80 ուսանողներ:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում ՀՀԿ ԵԿ ղեկավարը խոսեց կուսակցության գործունեությունից և դրանում երիտասարդների մասնակցությունից:

«Կարևոր և անկարևոր կուսակցականներ չկան մեզ համար: Բոլորն են ցանկալի և կարևոր: Եվ անկախ նրանից կդառնաք դուք կուսակցական, թե ոչ` ակտիվ և նախաձեռնող երիտասարդները միշտ տեղ ունեն մեր կողքին»,- նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:

Հաջորդիվ ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը երիտասարդներին ներկայացրեց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունն ու իրականացրած ծրագրերը:

Միջոցառման հաջորդ մասը նվիրվեց սահմանադրական բարեփոխումների նախագծին, որը ներկայացրեց ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ  Գարեգին Պետրոսյանը` խոսելով մեկնաբանությունների, թյուրընկալումների, շահարկումների և պարզաբանումների մասին, ինչպես նաև պատասխանելով  նախագծի հետ կապված երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30