Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Գյումրիում հորդորեց չբամբասել, չսեւացնել, չփնովել իրենց. ըստ նրա, «այո»-ն Շիրակի մարզում 30 տոկոսից ավելի կհավաքի (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 29,2015 21:55

Այսօր Գյումրիում մեծ շուքով նշվեց Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջիններս մոտ ժամ 4-4,5 ժամ անցկացրեցին թատրոնում՝ լինելով Մհեր Մկրտչյանի անվան նորաբաց փոքր դահլիճում ու դիտելով անվանի դերասանի ֆիլմերից, մասնակցեցին թատրոնի սրահում բացված ինքնատիպ, թատրոնի հարուստ  պատմությունը ներկայացնող ցուցահանդեսին, այնուհետ  ներկա գտնվեցին թատերական երեկոյին:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, օգտագործելով առիթը, վարչապետին խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Մհեր Մկրտչյանի նորակառույց դահլիճը զուրկ է լուսաձայնային տեխնիկայից: «Կօգնե՞ք մեզ»,- հարցրեց մարզպետը, որին Հովիկ Աբրահամյանը բարձր ձայնով արձագանքեց՝ «Այոոոո»: Նա խոստացավ նաեւ թատրոնի դիմաց կառուցել  Վարդան Աճեմյանի հուշարձանը: Թատերական երեկոյի ավարտից հետո մեծ սիրով  զրուցի բռնվեց լրագրողների հետ:скачанные файлы скачанные файлы скачанные файлы скачанные файлы
скачанные файлы

«Այո»-ի շանսերը Շիրակի մարզում վարչապետը գնահատեց բավարար՝ ասելով թող ժողովուրդը որոշի, քանի որ իրենք որեւէ մեկին չեն բռնանում: «Մամուլում տարածում են, որ մենք օգտագործում ենք բոլոր վարչական լծակները, ես հորդորում եմ բոլոր  մեր գործընկերներին, մեր թիմին, նաեւ պետական կառույցներին, որպեսզի աշխատեն օրենքի շրջանակներում, եւ մեզ համար ամենակարեւորը, որ անցնի օրենքի շրջանակում այս հանրաքվեն: Մենք ավելի շատ ուշադրություն դրա վրա ենք դարձնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:скачанные файлы скачанные файлы скачанные файлы скачанные файлы

«Գալա» հեռուստաընկերության լրագրողը, նշելով, որ իրենց  ԶԼՄ-ն հարցումներ է կատարել Շիրակի մարզում, ու ըստ արդյունքների «այո»-ն հազիվ 14 տոկոս հավաքի, հաղթելու է «ոչ»-ը, հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված գյումրեցիների անվստահությունը իշխանությունների հանդեպ: Վարչապետը պատասխանեց. «Մենք  «այո»-ին ասում ենք «այո», «ոչ»-ին «ոչ»: Քիչ առաջ ես լսեցի, որ գյումրեցիները գնահատում են իշխանության աշխատանքը Շիրակի մարզում, Գյումրիում՝ լավ, ավելի շատ ուշադրություն, ավելի շատ ծրագրեր, իսկ ինչ կորոշի ժողովուրդը, մեկ շաբաթ մեզ համբերություն»:

Վարչապետն ասաց, որ ընտրողների մեծ մասը ասելու են «այո» բարեփոխումներին,  եւ իրենց հաշվարկներով  «այո»-ն Շիրակի մարզում 30 տոկոսից ոչ պակաս կհավաքի: Կառավարության ղեկավարը վստահ է, որ  «այո»-ն Շիրակի մարզում  հաջողություն կունենա: «Եթե անկեղծ արձանագրեմ, ես որեւէ լուրջ, հակառակ պնդում չեմ լսել, այլ հակառակը մի խոսք են միշտ ասում մեր ընդդիմախոսները, որ չվերարտադրվեն իշխանությունները, բայց այս նախագիծն ընդհանրապես հնարավորություն չի տալիս վերարտադրվելու: Ես կարծում եմ, որ  մենք մեր քարոզչությունը կշարունակենք օրենքի շրջանակներում, մարդկանց կբացատրենք, կհասցնենք ամբողջ գաղափարը հանրաքվեի»:

Լրագրողները հետաքրքրվեցին,՝ եթե  «այո»-ն  չհաղթի Շիրակի մարզում, կիսա՞տ կթողնեն այստեղ նախաձեռնած ծրագրերը: Վարչապետն ասաց, որ իրենք ծրագրերը շարունակում են եւ դա որեւէ մարզում չեն կապում հանրաքվեի հետ: Ըստ նրա, եթե ժողովուրդը որոշեց, որ պիտի մնա գործող Սահմանադրությունը, իրենք կհամակերպվեն  ու կաշխատեն:

Վարչապետն ասաց, որ  բնակարանաշինությունը Գյումրիում կշարունակեն, այս  տարի 250 բնակարանի հարց են լուծելու, հաջորդ տարի նույնպես ճիշտ այդքան կլուծեն ու Գյումրի քաղաքում ավարտելով, կանցնեն գյուղական բնակավայրերին: «Մենք հիմա զբաղվում ենք Գյումրու աշխատատեղերի ստեղծմամբ, որպեսզի մարդիկ աշխատեն ու չլքեն Գյումրին»: Ի՞նչ աշխատեղեր եք ստեղծել, կոնկրետ օրինակներ ասեք, պահանջեցին լրագրողները, որին ի պատասխան վարչապետն ասաց. «Տրիկոտաժի ոլորտում 2016 թվականի առաջին, մինչեւ երկրորդ եռամսյակի մեջ կավարտենք, 600 աշխատատեղեր կստեղծենք թեթեւ արդյունաբերության ոլորտում»:скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Վարչապետը զրույցի վերջում խնդրեց արձանագրել, որ  իրենց նախատեսած բոլոր ծրագրերը իրականացնելու են Շիրակի մարզում: «Չար լեզուները ինչքան էլ բամբասեն, ինչքան էլ փորձեն հանրության մեջ ստեղծել  վատ տրամադրություն, դա դատապարտված է ի սկզբանե: Հակառակը, մենք, չլսելով այն բոլոր բացասական հորդորները, անհիմն  մեղադրանքները,  գնալու ենք առաջ, մեր երկիրը կառուցելու ենք, մեր նպատակը դա՛ է: Եւ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին, մեր հանրությանը, ոչ թե ամբողջ օրը փորձեն բամբասեն, սեւացնեն, փնովեն գործը, այլ միասին մեր ուժերը համադրենք եւ զարգացնենք ինչպես Գյումրին, այնպես էլ Հայաստանը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30