Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից

Հունվար 09,2016 19:55

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հրապարակել է հետեւյալ զգուշացումը. «Ուժի մեջ է 11․2015թ․ զգուշացումը․Առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2015 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ. «ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Եգիպտոսում երեկ կրկին զինված հարձակումներ են տեղի ունեցել։ Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են հյուրանոցներից մեկի վրա: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է երեք զբոսաշրջիկ, երկուսը՝ Ավստրիայի, մեկը Շվեդիայի քաղաքացիներ են: Իսկ Կահիրեի հարավ-արևմտյան Գիզա արվարձանում անհայտ անձը կրակոցներով սպանել է ծառայության մեկնող մեկ ոստիկանի և մեկ զինծառայողի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031