Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը այցելել Է ՀՀ ՏՄՊՊՀ

Հունվար 12,2016 17:12

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին այսօր հանդիպել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրի տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր: Դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է Հանձնաժողովի ընթացիկ տարվա առաջնահերթություններով և գործունեության հիմնական ուղղություններով՝ կարևորելով Հանձնաժողովի գործառույթներն ու դերը՝ երկրի մրցակցային միջավայրի ապահովման գործում:

Պ. Սվիտալսկին և Ա. Շաբոյանը քննարկել են նաև տնտեսական մրցակցության ոլորտում ԵՄ պատվիրակության հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ 2015-ի դեկտեմբերից մեկնարկած Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ-ի միջև նոր բանակցությունների ներքո:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031