Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Դուք խայտառակում եք ռեսպուբլիկան»

Հունվար 12,2016 19:07

2015թ. դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում «Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Հայաստան, վստահության միջոցառումներ, դրանք պահանջո՞ւմ են քաղաքացիական մասնակցություն» թեմայով հասարակական լսումների ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն խոսելով հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման համար քաղաքացիական ակտիվիստների անելիքների մասին, հայտարարեց.

«Մենք, որպես քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, կարող ենք զբաղվել այն բանով, ինչ կարող ենք: Փող չկա, ռեսուրսներ չկան, սակայն մենք գոնե կարող ենք համացանց մտնել եւ գրել այն հայերի մասին, ովքեր սկսել են հայհոյել, վիրավորել ադրբեջանցիներին, գրելով. «Դուք  խայտառակում եք ռեսպուբլիկան, դուք ձեր անհաշտելի գռեհկությամբ, ձեր ատելությամբ խայտառակում եք ռեսպուբլիկան, հարեւաների մասին այդպես չի կարելի խոսել, դուք վնաս եք պատճառում հայ ժողովրդին»:

IMG_0186

Նույնը կարելի է ասել ադրբեջանցիներին. «Տղաներ, դուք ինչպե՞ս եք ձեզ պահում, ի՞նչ կարող են մտածել ադրբեջանցիների մասին, այն մակարդակը, որ դուք գրում եք, դուք պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ պահի ձեր քույրը,ձեր մայրը, ձեր կինը կարող է մտնել եւ կարդալ: Ազգայնամոլները սանձարձակ են դարձել : Նրանք կորցրել են խիղճը, նրանք պատվի եւ արժանապատվության հասկացողություն չունեն: Պետք է դա նրանց ասել»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իմ կարծիքով վստահության միջոցառումները պետք է սկսեն հենց երկու երկրների նախագահները, իսկ մինչ այդ վերահրահանգավորեն և ուղղորդեն իրենց երկրների քարոզչամեքենաներին դեպի պոզիտիվը: Հստակ է նաև մեկ պարզ իրողություն, որ չի կարելի հավերժ թշնամություն անել կամ թշնամի լինել, սակայն չի կարելի նաև հարևանություն անել սեփական շահերը ստորադասելով:

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ համացանցը կարելի է օգտագործել այդ նպատակով: Շատ դեպքերում, սակայն, սանձարձակ ու լկտի մեկնաբանությունները երկու կողմից էլ կատարվում է երրորդ ուժի կողմից: Փաստ է, որ մեր թշնամությունը ձեռնտու է ինչ որ մեկին: Մեր երկու ժողովորդների թշնամությունը, ամենապարզ տրամաբանությամբ, վնասում է թե’ մեզ, թե’ ադրբեջանցիներին: Մենք գտնվում ենք փաստացի պատերազմի մեջ և անընդհատ զոհեր ենք տալիս:
    Հարևանների հետ պետք է ունենալ բարի դրացիական հարաբերություններ: Ինչը մենք չունենք անգամ վրացիների հետ մաքսային անհավասար պայմանների պատճառով:

  3. Մինաս says:

    Եթե գործը թողնվի ժողովրդի հայեցողությանը, ապա լուծումը այս կամ այն կերպ կգտնվի: Բայց, կան նախ – ագահներ՝ աթոռային խնդիրներով, աքլորակռվի պատրաստ ազգայնամոլներ, իրենց շահը հետապնդող խմբեր, արտաքին շատ խառնակիչներ եւ այլն եւ այլն: Այստեղից երեւում է որ մարդիկ դեռ երկար պիտի քաշեն տառապանքի լուծն ու աննպատակ զոհեր տան:
    Այս պարագայում կարող է գործուն լինել հետեւյալ հասկանալի պահանջի առաջադրումը՝ եթե դիմակայությունն անլուծելի է ու զոհերն անխուսափելի, ապա ազգի էլիտայի զավակները պիտի կանգնեն առաջին գծում ու զոհվեն բոլորի հետ հավասար (այս դեպքում կրակոցները հաստատ կպակասեն!): Հակառակ պարագայում երկու կողմից էլ ժողովուրդը, համաձայնեցված, պիտի ընդվզի զինված հակամարտության դեմ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031