Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի Հայաստանի առաջնության ընթացքին

Հունվար 14,2016 19:20

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, հետևել ս.թ. հունվարի 11-24-ը անցկացվող Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունների ընթացքին: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով, տղամարդկանց առաջնությունը` 11, կանանցը` 9 տուրերով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ, այդ թվում` 9 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարին՝ 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ: Մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031