Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հենց նոր իմացա, որ ԲՀԿ-ն ԵԺԿ անդամ է». Նաիրա Զոհրաբյան

Հունվար 21,2016 21:20

Օրերս հարցազրույցում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում քննարկվելիք հակահայ երկու զեկույցներին, ասել էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որպես Եվրոպական Ժողովրդական կուսակցության անդամ կուսակցություններ, պետք է գործադրեին բոլոր ջանքերը, որպեսզի ԵԺԿ-ն դեմ արտահայտվեր նշյալ նախագծերին։

Անդրադառանալով Վլադիմիր Կարապետյանի դիտարկմանը՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Անկեղծ ասած, հենց նոր իմացա, որ «Բարգավաճ Հայաստանը» Եվրոպական Ժողովրդական կուսակցության անդամ  է։ Մինչ այս պահը, չգիտես ինչու, վստահ էի, որ  ԵԺԿ անդամ են ՀՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը։

Ամեն դեպքում, շնորհակալ եմ Վլադիմիր Կարապետյանին՝ նման լրջագույն փաստը բացահայտելու համար։ Չգիտես ինչու, ես վստահ էի, որ «Բարգավաճ Հայաստանը» միայն Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի անդամ է։

Ամեն դեպքում,  շնորհակալ եմ լրացուցիչ տեղեկատվության համար։ Նկատի կունենանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031