Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ եւ դասական շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգեւատրվեցին (ֆոտոշարք)

Հունվար 24,2016 23:10

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որի ավարտին կազմակերպվեց ինչպես արագ, այնպես էլ նախօրեին ավարտված դասական շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը:001 (1) woman3

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, խոսելով արագ շախմատի առաջնության մասին, ուրախությամբ նշեց, որ դրան մասնակցեցին ինչպես ներկայիս մեր պատանի ու երիտասարդ լավագույն շախմատիստները, այնպես էլ՝ անվանի վետերանները: Եվ այս առումով առաջնությունը բացառիկ էր թե ուժեղ կազմով, թե տարիքային բոլոր խմբերի ընդգրկվածությամբ: Այնուհետեւ կատարվեցին պարգեւատրման արարողությունները:

Արագ շախմատի առաջնությանը մասնակցած 54 շախմատիստներից 10-ի համար ՀՇՖ-ն սահմանել էր դրամական մրցանակներ, իսկ մրցանակային եռյակի համար նաեւ մեդալներ եւ դիպլոմներ: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, արծաթե մեդալը բաժին հասավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանին, բրոնզը՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին:jjj

Կանանց 71-րդ առաջնության չեմպիոն Մարիա Գեւորգյանը, մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած Աննա Հայրապետյանը եւ Սուսաննա Գաբոյանը, ինչպես նաեւ տղամարդկանց 76-րդ առաջնության հաղթող եռյակը կազմած Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով եւ դրամական խոշոր մրցանակներով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031