Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք խաչքարերն ու եկեղեցիները պահպանենք, հետո՝ օդանավակայանով զբաղվենք»

Հունվար 26,2016 12:17

«Հայրս օդաչու է, միշտ կապված եմ եղել ավիացիայի եւ «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Գեղեցիկ է… դեմ եմ այդ որոշմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը՝ խոսելով Երեւանի քաղաքապետարանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու թույլտվության մասին:

Հիշեցնենք՝ մի խումբ մտավորականների խոսքով՝ բիզնես շահն էստակադան քանդելով չի բավարարվելու, ի վերջո «Զվարթնոցն» ամբողջությամբ կքանդվի:

«Կարծում եմ՝ կարելի է այն վերակառուցել, եթե ֆունկցիոնալ առումով համապատասխան չէ: Չեմ կարծում, որ քանդելը ճիշտ է»,- նշեց Ծատուրյանը:

Պատկերասրահի տնօրենը նաեւ բացարձակ ճիշտ չի համարում տեսակետը, թե «Զվարթնոցը» մշակութային արժեք է: «Մենք շատ հուշարձաններ ունենք, ի սեր Աստծո…մեր ազգն այնքան հուշարձաններ է թողել… Եկեք իսկապես արժեքավորը պահպանենք: Մենք այնքան մեծաքանակ բաներ ունենք պաշտպանելու: Կարեւորներն է պետք պաշտպանել: Օդանավակայանով են ընկած, բայց մենք իսկապես կարեւոր բաներ էլ ունենք, օրինակ՝ խաչքարեր, եկեղեցիներ: Եկեք դրանք պահպանենք, հետո՝ օդանավակայանով զբաղվենք»,- եզրափակեց Արման Ծատուրյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Շատ և շատ սխալվում եք Պարոն Ծատուրյան:Ամեն ինչ սկսվում է մեր բակերից,եկեղեցիներն էլ,խաչքարերն էլ,մշակույթաին մյուս արժեքներն էլ (ժողովուրդը ինքն էլ է արժեք,թերեև ամենագլխավոր արժեքը):Օրինակ ինչ արժեք ունի այսօրվա Սբ.Սարգիս եկեղեցին,եթե հարյուրավոր (այդ թվում նաև ես) քրիստոնիաներ չկարողացան իրենց մոմը վառել Սբ.Սարգսի օրը եկեղեցում,գումարած դրան դրսում դրվաց մոմերը վառելու տաշտակներում չկար ավազ,(միթե այդքան մեծ գումար էր մի քանի դույլ ավազ լցնելը) եղածն էլ բետոնից պինդ էր,հետեվաբար մոմը ամրացնել հնարավոր չեր…
    Իսկ Դուք ասում եք արժեքներ:Այս պետական համակարգում (եթե իհարկե այն դեռ պետություն կարելի է անվանել) միակ արժեքը փողն է,դրամը:

  2. Տիգրան says:

    Ամեն ինչ լավ ասեցիր, բայց վերջում փչացրեցիր: Ի՞նչ կապ ունեն իրար հետ օդանավակայանն ու եկեղեցին, խաչքարը: Ինչո՞վ են դրանք հակադրվում միմյանց: Եթե մշակութային արժեք է ինչ-որ բան, ուրեմն պետք է այն պահպանել, անկախ այն բանից, թե դրանից ավելի նշանավոր այլ արժեք կա՞, թե՞ չէ: Բայց տեսնելով Հայաստանն ու հայերին հե՛նց մշակութային լույսի ներքո, ակամայից գալիս ես այն եզրակացության, որ հայերը մշակույթից շատ հեռու, շատ-շատ հեռու են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031