Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւում եւս ընտրությունների մասնակցությունն ակտիվ է

Փետրվար 14,2016 17:55

Սյունիքի մարզում շարունակվում են ՏԻՄ ընտրությունները: Տաթեւ գյուղի 37/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նորմալ է գնահատում ընտրությունների ընթացքը: Ինչպես Շինուհայրում եւ Տանձատափում այստեղ էլ է ակտիվ մասնակցություն գրանցվել 652 ընտրողից 15:30-ի դրությամբ մասնակցել է 300-ը: Հանձնաժողովի նախագահը ակտիվությունը պայմանավորում է այն գիտակցությամբ, որ վճռորոշ ընտրություններ են:12722068_1134125973266554_521075037_n

Տաթեւում ոչ միայն ակտիվ մասնակցություն է գրանցվել, այլ նաեւ շատ են  օգնությամբ քվեարկությունները, այս պահի դրությամբ գրանցվել է 56 դեպք, հանձնաժողովի նախագահը պայմանավորում է Տաթեւի՝ ծերացող համայնք լինելու հետ:12714188_1134206363258515_151844032_n 12735975_1134206356591849_1987176086_n

Հիշեցնենք՝ Տաթեւ բազմաբնակավայր համայնքի համայնքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է դրել 3 թեկնածու՝ Տաթեւի ՀՀԿ-ական գյուղապետ Մուրադ Սիմոնյանը, Շինուհայրից անկուսակցականներ Վարշամ Բագրատյանը եւ Իգոր Աբրահամյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29