Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի պաշտոնյան տպավորված է Հայաստանի մասնակցությունից

Մարտ 03,2016 13:04

«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններով բավարարված ենք»,- այսօր նման հայտարարություն արեց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսմանը` «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» քննարկման ժամանակ:

«Շաբաթվա սկզբին ՆԱՏՕ-ի պաշտոնյաները Հայաստանում պաշտպանության եւ ԱԳ նախարարի հետ քննարկել են ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործողությունների ծրագրերը: Հաջորդ շաբաթ Հյուսիսատլանտյան խորհուրդը հանդիպում է նախատեսում Հայաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարների հետ: Մենք բավարարված ենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացումներով: Քսան տարվա պատմություն ունենք: Հաշվի առնելով Հայաստանի չափը եւ անվտանգության մարտահրավերները, Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններին, շատ տպավորիչ է: Տպավորիչ է նաեւ երկարատեւ գործնական հարաբերությունները մի շարք այլ ոլորտներում: Ձեր խաղաղապահ գործունեությունն անցած տարի հասավ բարձրագույն մակարդակի»,- ասաց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Նա նկատեց, որ Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն արդյունավետ համագործակցում են պաշտպանական բարեփոխումների ծրագրերում, «շարունակում ենք էական ռազմական համագործակցությունը, ցանկանում ենք ԱԳՆ-ի եւ խորհրդարանական ոլորտներում առավել խորացնել հարաբերությունները»: Բանախոսը նկատեց, որ թեեւ աշխարհը արագ փոփոխվում է, բայց ՆԱՏՕ-Հայաստան այս համագործակցությունը կայուն պիտի լինի:

Խոսելով ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն հանդիսացող երկու ուղղությունների մասին, ՆԱՏՕ-ի պաշտոնյան ասաց. «Մենք բաց ենք հարաբերությունների առումով, բայց երկու սկզբունք պիտի մնա`հարգանքը`կատարած ընտրության առումով եւ Հայաստանը պետք է լինի պրակտիկ եւ ստեղծագործական»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031