Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը

Ապրիլ 22,2024 12:23 Share

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ևս մեկ հավանություն, այս անգամ ՆԱՏՕ-ից։

ՆԱՏՕ-ն ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելը։

«Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է», – X-ում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել