Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանապետերից ավելի բարձր հավասարներ կան». Իրավապաշտպանը՝ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Մարտ 22,2016 20:35

Հայաստանում անպատժելիությունը ոստիկանապետերի կողմն է, Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծկռտուքին անդրադառնալով՝ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Հայաստանում հռչակված է օրենքի գերակայություն կամ իրավական պետություն եւ ենթադրվում է, որ բոլորը պետք է օրենքի առջեւ հավասար լինեն, բայց այդ հավասարների մեջ կան հավասարներ: Հայաստանում կան հավասարներ, նրանցից քիչ հավասարներ, ոստիկանապետերը գտնվում են ամենաբարձր հավասարների մեջ, այսինքն` նրանց շատ բան է թույլատրվում ու անպատժելիություն նրանց կողմն է: Բայց ստացվում է՝ Հայաստանում ոստիկանապետերից ավելի բարձր հավասարներ կան, օրինակ` նույն Գորիսում ոստիկաները լրիվ անօգնական էին, երբ Սյունիքի մարզպետը կրակում էր Բուդաղյանների վրա»,- մտաբերեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով, Հայաստանում  անպատժելիության հիերարխիա կա. ըստ նրա, եթե Գորիսի ոստիկանապետը նման գործողությունների է դիմել, ուրեմն ինքը իր հիերարխիկ աստիճանով  ավելի բարձր է քան իր տեղակալն ու ուրիշները. «Գորիսում ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպը  պարզապես  նկարահանվել ու հրապարակվել է, աղմուկ հանել, եթե նկարահանված չլիներ, համոզված եմ, որ որեւէ բան չէր լինի, ոչ ոք չէր էլ իմանա: Եթե նույնիսկ դրա մասին գրվեր, որ նման բան է  եղել, լավագույն դեպքում կնշանակվեր ծառայողական քննություն ու որեւէ  լուրջ հետեւանք չէր կարող ունենալ: Դե,  իհարկե, վերջը գիտեն, որ չեն պատժվելու:

Հայաստանում հիերարխիկ  վիճակ է ստեղծվել դեռ շատ վաղուց, երբ կա իշխանություն, որը ամենաբարձրն է, օրենքին ընդհանրապես չի ենթարկվում, հրահանգներ է  տալիս՝ որ դեպքում ինչպես վարվել, հետո գալիս են նրա ամենամերձավոր մարդիկ, որոնք կարող են լինել օլիգարխներ եւ այլն, գալիս են  ուժային կառույցները, որոնք իշխանության հենարանն են, հիերարխիա է, այդ հերթականությամբ իջնում է  ներքեւ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել Գորիսում, միջադեպին մասնակցել են այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Գորիսի ոստիկանապետի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031