Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Գորիսի նախկին քաղաքապետը նույն կարգի մարդիկ են». Յուրա Սաֆարյան

Մարտ 22,2016 22:21

«Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Գորիսի նախկին քաղաքապետը նույն կարգի մարդիկ են: Սուրիկ Խաչատրյանն ու Սամվել Հարությունյանը կարողացան թքել իրար վրա եւ լիզել», նման կարծիքի է Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր Յուրա Սաֆարյանը:

Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտորի համար տարօրինակ է, թե ինչպես է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը որոշել համագործակցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ում տարիներ շարունակ մարդասպանության ու տարբեր բնույթի հանցագործությունների մեջ է մեղադրել: «Իրենք կիմանան, բայց դե երեւում է՝ նույն կատեգորիայի մարդ են»,- ասաց նախկին ռեկտորը:

Volodya Hovhannisyan

Վոլոդյա Հովհաննիսյան

«Ոչ մի գործարք, ի՞նչ գործարք»,- Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը պնդում է, որ մարզպետն ու Գորիսի նախկին քաղաքապետը գործարքի չեն գնացել:

Սամվել Հարությունյանի հաշտությունը մարզպետի հետ նա պայմանավորում է պարոն Հարությունյանի ազգային ծրագրերով. «Պատմամշակութային ծրագիր է ներկայացրել մարզպետին եւ քննարկման փուլում է այդ ծրագիրը: Նա որպես գորիսեցի ուզում է վերադառնալ Գորիս եւ իր ծրագրերն իր հայրենիքում իրականացնի: Ես այդքանը գիտեմ: Անձամբ խոսել եմ նաեւ Սամվել Հարությունյանի հետ այդ թեմայով, քննարկել ենք, օրինակ` ինքը ծրագրում է  Վասակ Սյունեցու մասին ինչ-որ մեծ միջոցառումներ անել, Գորիսի համար շատ մեծ ազգային ծրագիր է նախաձեռնել: Թե ինչպես են հանդիպել մարզպետն ու ինքը, մանրամասները  չգիտեմ»:

Մեր հարցին՝ ինչը ստիպեց Սամվել Հարությունյանին համագործակցել իր իսկ բնորոշմամբ «Սյունիքը կործանող բանդայի ղեկավարի, մարդասպան Լիսկայի հետ» մարզպետի խորհրդականն ասաց՝ այդ հարցերը իրեն տվեք.«Չեմ կարող իր փոխարեն ինչ-որ բան ասել»:

Գորիսի նախկին քաղաքապետի բացահայտումները Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ ներկայացնում ենք այստեղ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունիքի պատանի երկրապահների հրամանատարը Լիսկայի տխրահռչակ օգնական/թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն է: Նույն այս Զարզանդ Նիկողոսյանը Երկրապահ կամավորների միության (ԵԿՄ) Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահն է: Իսկ ահա Լիսկայի նույնչափ տխրահռչակ տղան՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսի երիտասարդ ԵԿՄ-ի նախագահն է: Սա արդեն ԱՄԵՆ ԻՆՉ է ասում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031