Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Եթե հայ զինվորին նվաճեցիր, դուք միասին երբեք չեք պարտվի

Ապրիլ 09,2016 21:12

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես իմ զավակների համար, հենց այս Հայաստանն եմ երազել, հենց այս Հայաստանի համար եմ ծառայել 19 տարին` 36-ից (Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980թ.-խմբ.) : Հենց այս Հայաստանն է անպարտ:
Մանկուց երազել եմ զինվորական լինել ու ամեն ինչ անելով ի վերջո դարձել: Երբ 2001թ. օգոստոս ամսին, չորսամյա ռազմական ռոմանտիկայից հետո, առաջին անգամ ստանձնեցի դասակի հրամանատարի պաշտոն, պատկերացումներս փոխվեցին: Ես հայ զինվորին պատկերացնում էի միայն խելոք ու խիզախ, առանց որևէ այլ ածանցյալի:

Մի քանի ամիս հետո կարծում էի, որ այս զինվորը, որը չի ուզում դասին խելոք նստել, մշտապես չարություններ է անում, ոչինչ էլ չի սովորի ու չի կարող ինձ հետ պատերազմ գալ: Մի տարի հետո հասկացա, որ աշխարհի ամենաբարդ ու ամենադժվար զինվորին պիտի նվաճես, պիտի գրավես, զարմացնես միշտ: Հայ զինվորը սովորական զինվոր չէ: 2003թ. երբ իմ մարտկոցը պետք է չպատրաստված դիրքից մարտական արկերով հակատանկային կրակ վարեր, ես վախենում էի, սակայն երբ եկավ ժամանակը, ես հասկացա, որ այս զինվորը երբեք չի նահանջի, երբեք չի երերա: Եթե հայ զինվորին նվաճեցիր, դուք միասին երբեք չեք պարտվի:
Փառք հայ զինվորին ու հայոց Բանակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930