Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերի թեման գոյություն չունի, նույն կերպ կարելի է ասել, թե միջուկային զենք են տանում սահման». փորձագետ

Ապրիլ 13,2016 21:55

Պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով Արցախ տեղափոխված հրթիռահրետանային բրիգադի եւ այլ տեսակի սպառազինության մասին լուրերը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը չի շտապում արձանագրել, որ սահման տեղափոխված սպառազինության մասին լուրերը կարող են ռազմական գաղտնիք լինել: Ըստ նրա, նմանատիպ լուրերը սեփական աղբյուրների վրա հիմնված նյութեր են, ու անլուրջ են. «Գրում են, թե իսկանդեր են սահման տեղափոխել: Հայտնի չէ, թե Հայաստանն ունի այդ իսկանդերը, թե ոչ, որ մի հատ էլ Արցախ տանի: Անլուրջ է նման տեղեկատվությունը տարածելը, ռազմական գաղտնիության առումով խնդիր չկա, որովհետեւ իսկանդերի թեման գոյություն չունի, նույն կերպ կարելի է ասել, թե միջուկային զենք են տանում սահման»:

Սամվել Մարտիրոսյանն արձանագրել է, որ լրատվամիջոցները բավականին զգուշավոր ու պրոֆեսիոնալ են աշխատել թե քառօրյա պատերազմի ընթացքում, թե դրանից հետո: Ըստ նրա, ՊՆ-ն ու լրատվամիջոցները պետք է երկկողմանի քննարկեն, թե ինչի մասին է կարելի հրապարակել, ինչի մասին՝ ոչ. «Որովհետեւ բանակն ուզում է ամեն ինչ գաղտնի պահել, լրագրողներն էլ ուզում են ամեն ինչ թափանցիկ լինի, պետք է գտնել ոսկե միջինը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930