Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւյան կլանը զենքի առեւտրականների հետ փողեր է լվանում». ԱԺ նախկին պատգամավոր

Ապրիլ 20,2016 22:07
Hrant Xachatryan

«Քաղաքական ուժերը սպասում են որևէ հուշում, որպեսզի հասկանան, թե այս բարդ իրավիճակում ինչով կարող են օգտակար լինել, սակայն իշխանությունների կողմից  որևէ, այսպես ասած, հանձնարարական չի հնչում»,- այսօր  ապրիլյան պատերազմը եւ ղարաբաղյան բանակցությունների ռազմաքաղաքական սպառնալիքները թեմայով հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:

Նա նաեւ մի քանի թեզեր ներկայացրեց. «Ոչ թե քառօրյա պատերազմ, այլ չավարտված պատերազմի քառօրյա ճակատամարտ:

Ինչո՞ւ մեր կողմից չի շրջանառվում ադրբեջանական նոր սադրանքի հնարավոր դրդապատճառներից մի կարեւոր, ու աշխարհին շատ հասկանալի տարբերակ. «Ալիեւյան կլանը զենքի առեւտրականների հետ փողեր է լվանում: 1990թ. ամռանը, Արցախյան հաղթանակների արդյունքում ձեւավորված Հայաստանի Գերագույն խորհրդում տեղի ունեցավ տերմինափոխություն՝ մինչ այդ շարժման հիմքում դրված հաղթական «Միջազգային իրավունք» տերմինը փոխարինվեց «Համաշխարհային խաղի կանոններ» ոչ պաշտոնական տերմինով: Միջազգային ասպարեզում չբացառելով կոռուպցիոն ռիսկերը՝ մենք հարկ համարեցինք պետական կարգավիճակներ տալ նաեւ ստվերային գործարքների որոշ հմուտ մասնագետների, կարծելով, թե կկարողանանք նրանց վերահսկել: Այդ ժամանակներից սկսած երկիրը սկսեց խճճվել «հզորների» շահերի ու խաղերի որոգայթներում,  իսկ «իրավունքի» պահապանները աստիճանաբար դուրս մղվեցին ասպարեզից:

Միջազգային իրավունքի համաձայն իրականացված ու Հայաստանի անկախության հռչակագրով մասնակի ճանաչում ձեռք բերած Արցախի վերամիավորումը ՀԽՍՀ-ի հետ (դե ֆակտո եւ դե յուրե փոխարինվեց մինչ օրս չճանաչված ԼՂՀ-ի հռչակմամբ, այդ «հմուտ» խուսանավումը, ինչպես որ ակնարկում էին ոմանք, Հայաստանին չազատեց «ագրեսորի», նյութական ու մարդկային կորուստներից:  Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից ու դարձավ զինված հարձակումների հիմնական թիրախ: Միաժամանակ չճանաչված ԼՂՀ-ի առիթով մեր տարածաշրջանում զինված վերահսկողություն սահմանելու հավակնորդները կարողացան լուծված Արցախյան հիմնախնդրի պայմաններում երկարաձգել «կոնֆլիկտը»՝  սպասելով հարմար պահի իրենց «խաղաղարար» ուժերը մտցնելու համար: Այդ հարցում հավասարապես պատասխանատվություն են կրում եւ՛ արեւմուտքը, եւ՛ Ռուսաստանը եւ նրանց այդ առիթը ներկայացնող մեր «վերնախավը»:

Այդ  պատճառով հիմնովին աղավաղվեց նաեւ մեզնից պահանջվող փոխզիջման տրամաբանությունը: Եթե 1990-ին որպես փոխզիջում էր մատուցվում (իհարկե ներքին օգտագործման համար) նահանջը վերամիավորված Հայաստանի ճանաչման պահանջից ինքնահռչակ ԼՂՀ-ի ճանաչման կիսատ-պռատ պահանջը, ապա այսօր մեր անունից կան ստորագրություններ (առայժմ նախնական համաձայնության ու որոշակի պայմաններով) տարածքներ զիջելու մասին: Իսկ որպես փոխզիջման հայաստանյան մեկնակետ ոչ թե պաշտոնապես պահանջվում, այլ թույլ ակնարկվում է ԼՂՀ ճանաչման մասին: Պետք է հայկական կողմը հստակ, պաշտոնապես հայտարարի իր առավելագույն օրինական ձգտումների մասին փոխզիջման ճիշտ կետը որոշելու ձգտմամբ, եթե իհարկե որեւէ այլ տարբերակ չի մնում Մինսկի խմբում մեր անունից տրված խոստումներից ազատվելու համար:

Ռազմական ակտիվ գործողությունների օրերին հայաստանյան ընդդիմությունը ներքին «հրադադար է» հայտարարել: Միայն «իշխանափոխության» տարբերակի վրա սեւեռված քաղաքական միավորները դա ընկալում են միայն իշխանություններին չխանգարելու տեսքով: Անկախության երեք նախագահների թիմապետը հրապարակորեն հայտարարել է միջազգային ստվերային գործընթացներում իր կապերն ու ծառայությունները տրամադրելու պատրաստակամության մասին:

Մինչդեռ հրադադարը առաջին հերթին մոբիլիզացիայի համար շահած ժամանակ է… առաջ է քաշվել պետական մոբիլիզացիայի գաղափարն ու ոլորտի մոբիլիզացիայի նվազագույն տարբերակը: Համապատասխան նամակներ են ուղարկվել համապատասխան գերատեսչություններին: Պատասխաններ դեռ չկան: Բանն այն է, որ նույնիսկ պատրաստի տեխնոլոգիական լուծումները առանց բանակային մասնագետների, նաեւ հատուկ ռեժիմի պահպանման ու թույլտվության,  հնարավոր չէ ներդնել: Վերջին հաշվով հիմա շատերը կցանկանային իրենց հասու ինչ-որ բանով լինել զինվորի թիկունքին:
Առաջարկում եմ՝ ով անելիք չունի միանալ այդ նախաձեռնությունների պահանջին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հրանտ Խաչատրյան քաղաքական գործչի կարիքը շատ կա: Մարդ, որի խոսքը միշտ համարձակ է եղել , վստահելի և համոզիչ :Անհասկանալի է մի տեսակ լռությունը: Եվ ընդհանրապես, մեր ազգային վատագույն կողմերից մեկն այն է, որ սովորականացնում ենք մարդկանց,որոնք շաաատ մեծ են կյանքի օրոք, անտեսում ենք, ասում ենք, ”Ահ, մեզանից մեկն է էլի”.մեկը` անտարբերությունից,մեկը` տգիտությունից,մեկը` նախանձից, մեկը` չարությունից: Կներեք, բայց մարդու չլինելուց հետո սկսում ենք մեծ գնահատողներ խաղալ: Երբ պիտի փոխվի վերաբերմունքը մեր ազգի համար կռիվ տված, ՄԵԾ Մարդկանց նկատմամբ: Հիմա նր’անք պետք է լինեն բոլոր թերթերի առաջին էջերում իրենց խորհուրդներով , ոչ թե մի քանի դեղնակտուցներ իրենց խառնակիչ լոզունգներով ազգին տարակուսանքի մեջ գցողներ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930