Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակօս». «Անցյալ տարի ապրիլի 24-ին նշվող Չանաքքալեի միջոցառումները որտե՞ղ գոլորշիացան»

Ապրիլ 29,2016 12:19

Ստամբուլահայ «Ակօս» լրատվամիջոցի սյունակագիր Երվանդ Դերզիկյանը ծավալուն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակման արարողություններին, ինչպես նաև անդրադարձել է այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններին։

Հրապարակված նյութի սկզբում հոդվածագիրը մեջբերում է 2016թ. ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որոնք հնչեցրել էր Անթալիայում՝ հանրահավաքի ժամանակ։ Նախագահ Էրդողանն ասել էր. «Եթե հողի համար զոհվող կա, այդ հողը հայրենիք է, եթե չկա, դաշտ է, դաշտ»։ Հոդվածագիրը հռետորական հարց է տալիս. «Լավ, իսկ եթե հանուն հողի կոտորածների է ենթարկվել, դա՞ ինչ է»։

Թուրքիայում ապրիլի 23-ին նշվում է նաև երեխաների տոնը։ Այս տարի այն չի նշվել քանի որ Թուրքիայում ընթանում է ահաբեկչության դեմ պայքար և կան բազմաթիվ զոհեր։ Դերզիկյանը գրում է, որ այդ օրը ինքը մտածում էր՝ եթե այնուամենայնիվ նշվեր երեխաների տոնը, 1915թ. ցեղասպանությունից հետո որբացած երեխաներին կհիշեի՞ն, թե՞ ոչ։ «Մի՞թե նրանք այս հողերի երեխաները չէին»,- հարցնում է հեղինակը։

Իր անդրադարձում «Ակօսի» վերլուծաբանը նշում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակման արարողությունները Թուրքիայում անցել են վախի մթնոլորտում, հարյուրավոր ոստիկանների և անվտանգություն ապահովող բազմաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, որովհետև երկրում առկա է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախը դառնալու վտանգը։

Հայազգի սյունակագիրը անդրադարձել է նաև, ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքարանին հասցեագրված Էրդողանի ուղերձին, նշելով, որ դրանում չկար առանձնապես նոր բան։

Հոդվածագիր Դերզիկյանն իր աշխատանքն ավարտում է հետևյալով. «Ի դեպ, անցյալ տարի ապրիլի 24-ին նշվող Չանաքքալեի միջոցառումները որտե՞ղ գոլորշիացան։ Հարցեր, հարցեր, հարցեր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930