Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին. 6 հոգի մահացել են

Մայիս 02,2016 07:48
shtap

Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C220» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1984 թ. ծնված Մ. Խ.-ը, 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1987 թ. ծնված Մ. Ա.-ը և 2015 թ. ծնված Ն. Գ.-ը մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2014 թ. ծնված Հ. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Գ.-ին, Մ. Ա.-ին և Ն. Գ.-ին: Վերջինս տեղի ուժերով տեղափոխել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031