Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի  եւ գրասենյակների խորհրդաժողովը

Մայիս 08,2016 22:35

Մայիսի 8-ի առավոտյան, Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի  եւ գրասենյակների խորհրդաժողովը: Խորհրդաժողովում վարման խոսքով հանդես եկավ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:

Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ ՀՅԴ աշխատանքների մասին զեկուցեց  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հայաստանի Հանրապետության  արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին խոսեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ելույթներից հետո զեկուցաբերները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի:

Սրանով  խորհրդաժողովն ավարտեց առաջին նիստը:

Հաջորդող նիստերը տեղի կունենան  մայիսի  9- 11-ը ԼՂՀ  մայրաքաղաք Ստեփանակերտում:

ՀՅԴ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031