Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ. Թ. Պողոսյանը լավատես է (տեսանյութ). 1in.am

Մայիս 14,2016 21:44

«Ապրիլյան ռազմական գործողություններից հետո բացվեցին խութերն ու խնդիրները և իրականում հասկանում են, որ նմանատիպ իրավիճակով շարունակելն անհնարին է»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, նշելով, որ, թերևս, նաև դրանով էր պայմանավորված այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկման կազմակերպումը:

Նրա խոսքով՝ քննարկման ընթացում բարձրացվել են տարբեր խնդիրներ՝ օֆշորի, գնումների, շահերի բախման, հայտարարագրերի հետ կապված և այլն. «Ներկայացվում էր խնդիրը և լուծման ուղին: Ընդհանուր ուրվագծվեցին յուրաքանչյուրի մտահոգությունը և տեսլականը, թե որտեղից կարելի է սկսել, ինչ փոփոխություններ պետք է իրականացվեն: Բաց և անկաշկանդ հավաքագրեցինք խնդիրները»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031