Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր տեսողության որակի վրա ի՞նչն է ազդում» Զուրաբյանը՝ Արծվիկ Մինասյանին

Մայիս 17,2016 16:25

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դիմել է քաղաքացիներին, լրագրողներին, որ ովքեր գիտեն տնտեսությունը մենաշնորհողներին, տվյալները, փաստերը թող ներկայացնեն:

Այս առնչությամբ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շնորհավորեց լրագրողներին՝ լավ հնարավորություն է մամուլի բոլոր բացահայտումները ներկայացնելու Արծվիկ Մինասյանին. «Կարող եք հակադարձել իրեն, ասեք՝ բայց դուք ժամանակին ձեր կուսակցության կողմից ստորագրել եք 12 կետերը,  որոնք պահանջում են մենաշնորհների վերացում: Հարցրեք՝ էդ ժամանակ ի՞նչը նկատի ունեիք, էն ժամանակ տեսնում էիք մենաշնորհները, ի՞նչն է հիմա խանգարում ձեզ, կամ ձեր տեսողության որակի վրա ի՞նչն է ազդում: Իրավիճա՞կն է հիմա փոխվել, այլեւս մենաշնորհներ չկա՞ն»:

Դիտարկմանը, որ գուցե ընդդիմությունից իշխանություն դառնալուց հետո արդեն չեն տեսնում՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Դե ուրեմն պետք է ուսումնասիրել իշխանությունների հասնելու հետեւանքները տեսողության վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031