Լրահոս
Օրվա լրահոսը

26-ամյա վարորդը Պուշկինյան լեռնանցքում Opel-ով գլորվել է ձորը, կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

Մայիս 18,2016 11:00

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 26-ամյա վարորդը Պուշկինյան լեռնանցքում Opel-ով գլորվել է ձորը, կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 26-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Opel Astra մակնիշի 98 ՏN 008 համարանիշի ավտոմեքենայով Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Ղազարյանը, ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Սմբատ Մանասյանը, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 24-ամյա Էդմոն Կոստանդյանը և Գյումրի քաղաքի բնակիչ, 27-ամյա Արշալույս Թանգամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Թանգամյանը գիտակցության չգալով մահացել է:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031