Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը այսուհետեւ առաջնային է լինելու

Մայիս 21,2016 16:40

ԶԼՄ-ների հետ հանդիպումներից մեկում խոսելով 2016 թվականի ծրագրերի մասին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշել էր, որ այս տարվանից հատուկ կարեւորություն է տրվելու նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությանը եւ նախադպրոցական հիմնարկներն այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավելուն:

Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր, Երևանի «Գուլիվեր» մանկապարտեզում, որի սաները մրցեցին տարբեր խաղային վարժություններում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, նոր ծրագիրը ներդնելու է նաև Երևանի մի քանի այլ մանկապարտեզներում, որի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր ուսուցման նպատակով, նախադպրոցական հիմնարկների մեկական դաստիարակ կանցնի հատուկ վերապատրաստում, որոնց վրա էլ կդրվեն ֆիզկուլտուրայի ուսուցչի պարտականությունները:fizkult1 fizkult2

Միջոցառմանը ներկա գտնված նախարարը հայտարարեց. «Ծրագիրը պիլոտային է լինելու, որի արդյունքներն ուսումնասիրելուց հետո, այն կներդրվի մայրաքաղաքի մի քանի մանկապարտեզներում նույնպես: Սա մեծ գործընթացի սկիզբ կլինի՝ ուղղված մատաղ սերնդի մեջ ֆիզկուլտուրայի և սպորտի գաղափարների ամրապնդմանը, նրանց մարզվելուն և առողջ ապրելակերպ վարելուն»:

Ծրագիրը ներդրվելու է նաև հանրապետության բոլոր նախադպրոցական հիմնարկներում: «Մենք հասնելու ենք այն արդյունքին, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը բոլորի համար լինի նույնքան պարտադիր և կարևոր, որքան գրաճանաչ լինելը կամ բազմապատկման աղյուսակն իմանալը: Այն պետք է լինի մեր կենցաղավարության պարտադիր մասը»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ սերը պետք է արմատավորվի ընտանիքներում:

Եվ հենց այդ էր պատճառը, որ այսօր մանուկների հետ միասին իրենց ուժերը չափեցին նաև նրանց ծնողները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031