Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի նախադպրոցական հիմնարկների սաներն ամենաարագն ու ճարպիկն են

Հունիս 20,2016 16:16

Մայրաքաղաքի «Միկա» մարզադահլիճում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչը: Առաջին եւ երկրորդ փուլերում հանդես են եկել Հայաստանի բոլոր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի 241 նախադպրոցական հիմնարկների 2892 սաներ: Մարզային փուլում հաղթած 11 մանկապարտեզներ այսօր որոշեցին լավագույններին:

mika5Հինգ խաղային, շարժողական մրցաձեւերում ամենից արագ ու ճարպիկ էին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մանուկները: Երկրորդ տեղն զբաղեցրին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 31, երրորդը՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկները, որոնց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պարգեւատրեց գավաթով, հավաստագրով եւ դրամական խոշոր մրցանակով: Հավաստագրերի արժանացան նաեւ եզրափակչի բոլոր մասնակից նախադպրոցական հիմնարկները, որոնք նվեր ստացան նաեւ մարզահագուստներ:

mika3 mika2 mika1

mika6Նախարար Գաբրիել Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորելով այս տարիքային խմբի երեխաներին առողջ ապրելակերպի ոլորտ ներգրավելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը՝ նշեց. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի արմատավորումը հասարակություն ակնկալվող արդյունքը չի տա առանց նախադպրոցական հիմնարկներում երեխաների ֆիզիկական ակտիվությունը արմատավորելու եւ խթանելու: Իսկապես առողջ քաղաքացի կարող է ձեւավորվել միայն այն ժամանակ, երբ մարդը ֆիզիկապես ակտիվ է հենց այս տարիքից: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական հիմնարկ» մրցույթն էլ հենց այդ նպատակն է հետապնդում: Այս, ինչպես նաեւ առաջին ու մարզային փուլին մասնակցած հազարավոր մանուկների համար ֆիզիկական կուլտուրան, ակտիվությունը դառնում է պահանջ ու նրանց ֆիզիկական ակտիվությունը ավելի լավ արդյունքներ կարձանագրի ինչպես դպրոցական, այնպես էլ ուսանողական տարիքում ու ամբողջ կյանքում: Սա է մեր նպատակն ու ծրագիրը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930