Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվել է եզդի ազատամարտիկ, 1992-ին Արծվաշենում հերոսաբար զոհված Գագիկ Հաջիյանի հուշակոթողը

Մայիս 23,2016 20:54

Այսօր Արտաշատում բացվեց եզդի ազատամարտիկ, 1992-ին Արծվաշենում հերոսաբար զոհված Գագիկ Հաջիյանի հուշակոթողը։ Նախաձեռնությունը «Սինջար» եզդիական միավորմանն է, որի նախագահ Բորիս Մուրազին գլխավորում է ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը։

Բացմանը ներկա էին ԲՀԿ ղեկավար կազմի, «Սինջար» եզդիական հասարակական միավորման եւ եզդի համայնքի ներկայացուցիչներ։ Հուշաքարը բացեցին եզդի հերոսի քույրն ու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ նախագահն իր խոսքում նշեց, որ առաջիկա օրերին Արտաշավանի հանրակրթական դպրոցում, որտեղ ուսանել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը, կուսակցության նախաձեռնությամբ բացվելու Է Քյարամ Սլոյանի անվան ռազմագիտության դասարան. «Մեր հերոսներին գնահատելով, ու յուրաքանչյուրս մի փոքր բան նրանց հիշատակը հավերժացնելու համար անելով, մենք մեր երեխաներին սովորեցնում ենք լինել այնպիսի քաղաքացիներ, ինչպիսին մեր հերոս տղաներն էին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031