Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ. «Մեր հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս զավակների ու սերունդների առջև պարտք ունենք»

Մայիս 28,2016 09:40

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` Հանրապետության տոնի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով:

Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց Թուրքական բանակին և համազգային հաղթանակով ապահովեց հայրենի հողում ապրելու, իր երկիրը շենացնելու աստվածաշնորհ իրավունքը: Տիրոջ առաջնորդությամբ հայրենասիրության նույն ջերմ զգացումով և անվեհեր ոգով այսօր Մեր զավակները պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները՝ իրենց սխրանքներով հիշատակի արժանի նոր էջեր հավելելով մեր պատմությանը: Մեր հայրենիքի ազատության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս զավակների ու սերունդների առջև պարտք ունենք, և այն մեր երկրի հզորացումն է, մեր ժողովրդի բարօրությունը, մեր պետականության ամրապնդումն ու ապահովությունը:

Հանրապետության տոնի այս նշանակալի օրը առ Աստված աղոթքով Բարձրյալի հանապազ զորակցությունն ենք հայցում հավատավոր մեր ժողովրդին՝ անկոտրում ոգով ու պատրաստակամ hանձնառություններով կերտելու մեր Հայրենիքի պայծառ, շեն ու բարօր ապագան: Թող Բարձրյալն Աստված անխաթար խաղաղություն պարգևի մեր երկրին և առատապես օրհնի Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031