Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կրկեսը եվրոպական տարածաշրջանում կլինի միակը, որը կունենա ստորգետնյա ավտոկայանատեղի

Հունիս 08,2016 18:00

Երեւանի կրկեսը, որի շինարարության ավարտի ժամկետն արդեն 3-րդ անգամ է երկարաձգվում, պատրաստ կլինի 2017-ի վերջին: Համենայնդեպս, այդ ժամկետն է նշել «Տաշիր գրուպ»-ը, որը կրկեսի սեփականատերն է: «Առավոտին» հայտնի դարձավ, որ վերջերս շինհրապարակ է այցելել ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ շինարարության ընթացքին ծանոթանալու:

Երեկ էլ մեր կիսակառույց կրկեսը տեսնելու էր եկել ՌԴ ժողովրդական արտիստ, Եկատերինբուրգի կրկեսի տնօրեն Անատոլի Մարչեւսկին: Տեսնելով կրկեսի շենքը՝ պարոն Մարչեւսկին Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանին իր զարմանքն է հայտնել, թե՝ այն եվրոպական տարածաշրջանում կլինի միակը, որը կունենա ստորգետնյա ավտոկայանատեղի: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանում գործող 80 կրկեսից եւ ոչ մեկը նման ավտոկայանատեղի չունի:

Կրկեսը կլինի 8 հարկանի, որից 2-ը կծառայի որպես ստորգետնյա ավտոկայանատեղի: «Երբ կրկեսը վերջանում էր, տեսնում էինք, որ «գային» ավտոմեքենաների համարները հանել է, ստիպված գնում հետ էի բերում: Հիմա էդ խնդիրը չի լինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:
Լուսանկարը՝
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930