Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենում 50-ամյա տղամարդը կայծակի հարվածի՞ց է մահացել

Հունիս 12,2016 13:32

Նոյեմբերյան քաղաքի բնակիչներն իրար էին հարցնում, թե ո՞վ է այրվածքներից մահացած իրենց համաքաղաքացին եւ պատասխան չէին ստանում:

Մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, որ հունիսի 10-ի կեսգիշերին Նոյեմբերյանում  արտակարգ դեպք է տեղի ունեցել, Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա տղամարդու կիսայրված  դի: Դին  հայտնաբերվել է վերջինս կինը, որը տանը տեսել է այրված հեռուստացույց, իսկ ամուսինն  անշարժ ընկած է  եղել՝ մարմնի տարբեր մասերում այրվածքներով:

Զանգահարեցինք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանին, նրանից տեղեկացանք, որ հունիսի 10-ի կեսգիշերին այրվածքներով, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Բագրատաշեն գյուղի բնակիչ, նա մահացել է կայծակի հարվածից: ԲԿ-ից դեպքի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը:

Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ մահացած տղամարդը Գյումրիից էր, նա Բագրատաշենում կնոջ հետ բնակվում էր վագոն-տնակում: Գյուղապետն ասաց, որ ինքը հիմա Բագրատաշենում չէ, չգիտի այդ մարդու մահվան ստույգ պատճառը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930