Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց Անդրիաս Ղուկասյանին աղմկահարույց տեսանյութը (Տեսանյութ)

Հունիս 15,2016 14:53

Արդեն մի քանի օր է՝ համացանցում մի տեսանյութ պտտվում, որն ամենայն հավանականությամբ, իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք: ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս:

ՈՉ ՀՀ պաշտպանական գերատեսչության, ոչ էլ ԼՂՀ պաշտպանական բանակի պաշտոնյաները չեն մեկնաբանում տեսանյութը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ»-օրաթերթի հետ զրույցում այսպես էր պատասխանել. «Ձեզ թվում է, ես պիտի էդ հարցին պատասխանե՞մ»:

ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ, ինչպես երեկ, այսօր էլ դեռ ժամանակ չի ունեցել տեսանյութը դիտել: Տեսանյութին վերաբերվող հարցերով էլ խորհուրդ է տալիս դիմել այն տարածողին:

Andrias GhukasyanՏեսանյութը տարածել է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ղուկասյանն ասաց, որ այդ տեսանյութը տրամադրվել է ԶԼՄ-ներին, հունիսի 6-ին: «Ռադիո Հայը» ռեպորտաժ էլ է պատրաստել եւ եթեր է արձակել այն, ապա, տեսանյութը տարածվել է համացանցում, սոցիալական ցանցերում տարածվեց: Նա պարզաբանում է, որ այդ տեսանյութից հետո ձեւավորվեց քաղաքացիական նախաձեռնություն, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ-դիմում է տրամադրել այդ առիթով`համարելով, որ տեսանյութը կարեւոր ապացույց է, որը հաստատում է որ ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանն է հարձակվել:

Ինչու ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները չեն մեկնաբանում այն, ինչո՞ւ ՊՆ-ն չի հաստատում այդ տեսանյութի իսկությունը`Անդրիաս Ղուկասյանը բացատրություն չունի: Բայց ասում է, որ խնդիր կա`ապրիլյան դեպքերի վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնելու, իսկ այդ տեսանյութը ապացուցողական տարրեր է պարունակում:

Ամեն դեպքում, ինքը տեսանյութի առիթով առկա մեկնաբանություններում սխալ ուղղվածություն է տեսնում: Ասում է`տեսանյութում երեւում է, որ հայկական զինվորները կրակում են: 200-300 մետր հեռավորությունից առանց համապատասխան գիշերային սարքերի հնարավոր չէր ավելին անել, պիտի սպասեին, մինչեւ հեռավորությունը քչանար:

Freedom fighter Suren Sargsyan is guest in Henaran press club

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ չի հասկանում ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների`մեկնաբանություններից խուսափելը: «Գուցե խուսափելու իրենց պատճառն ունեն»,- ասում է, բայց տեսանյութին չի ցանկանում անդրադառնալ. «Ինչ- որ տեղ այն կիսատ է մնում եւ ոնց որ թե միտումնավոր կիսատ մնա: Էդպիսի տպավորություն ստացա»:

Բայց համակարծիք է, որ ապրիլյան օրերին մեր զինվորները զոհվեցին «հաստագլուխ գեներալների» վատ կառավարման, վատ կազմակերպվածության ու նաեւ բանակի թալանի արդյունքում: «Այն փոփոխությունները, որոնք արվում են բանակում, ղարաբաղցիների ծիծաղն է առաջացնում: Մոսիին նշանակեցին Ալիկ Միրզաբեկյանի փոխարեն… Պատերազմի ընթացքում ՊԲ-ի ունեցած պակասի անմիջական մեղավորը Մոսին է, մինչեւ հիմա ինքն էր եղել, այսքան տարի չէր մտածել`զինվորը ո՞նց է ապրում ու հիմա էդ համար մեկ մեղավորին դնում են մեկ այլ պաշտոնի: Իբր փոփոխություն են անում: Սա խոսում է իրավիճակին`բանակի ղեկավարության ոչ ադեկվատ վերաբերմունքի մասին»,- ասում է Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ տպավորություն է, որ կադրեր չկան, ուստի «մեկ թալանչուն մյուսով են փոխում»: Նա ցավով է նշում, որ նման փոփոխություններով մեկ սանտիմետր անգամ առաջ գնալը զավեշտի է վերածվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vahan says:

    դե հիմա համեմատեք մոսոին ՍԱՄՎԵԼԻ հետ դրա համար էլ խառնվել էն իրար սամոն սրա նմաններին բանակից պագոնները պոկելով կլարեր

  2. vahan says:

    մերոնք որ ապացույցներ ներկայացնեն թե որ թրքերն էն հարձակվել նրանք էլ ապացույց կներկայացնեն վոր սս ը պուտինը ու ալիեվնեն պայմանավորվել հարձակման եվ տարացքների զիճման համար

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930