Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գիտենք, որ ցածր օղակներում ստացվող գումարները բարձրանում են վերև. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ». «Ազատություն»

Հունիս 15,2016 21:30

Կոռուպցիայի դեմ պայքարող առանցքային կազմակերպություններից մեկը` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը որոշակի ակտիվություն է նկատում կոռուպցիայի դեմ պայքարում:

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: Նրանք ներկայացրել են տարբեր ոլորտներում կատարած իրենց ուսումնասիրության արդյունքները:

Նիստին մասնակցած «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի քայլեր արվում են՝ ձերբակալություններ են կատարվում, հայտարարություններ և քննարկումներ են տեղի ունենում, բայց դա բավարար չէ․ – «Ինչ-որ ակտիվ գործընթացներ կան․ պայքար չեմ կարող ասել՝ պայքարը ավելի լուրջ բան է երևի: Չգիտեմ՝ որքանո՞վ են իրենք ուզում իրականում պայքարել, բայց ինչ-որ գործողություններ են արվում, որոնք հակակոռուպցիոն միտվածություն ունեն»:

Սոնա Այվազյանը նշում է՝ իրենք կհամարեն, որ կա կոռուպցիայի դեմ պայքար, եթե պետությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի մեկ ամիս առաջ հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ: Օրինակ՝ եթե կոռուպցիոն բացահայտումների ընթացքում ձերբակալությունները չսահմանափակվեն ստորին օղակների պաշտոնյաներով:

«Մենք գիտենք, որ այդ ցածր օղակներում ստացվող գումարները ի վերջո բարձրանում են դեպի վերև: Այսինքն՝ այդ մակարդակում չի սահմանափակվում դա», – պատճառաբանում է նա:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930