Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային երգչախմբի տնօրեն. «Հռոմի պապը հատուկ շնորհակալություն է հայտնել»

Հունիս 28,2016 22:15

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը տպավորված է Գյումրիի Վարդանանց հրապարակում`  Հռոմի ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագով: «Խորան էր սարքված, իսկ խորանին կից բեմ էր` երգչախմբերի համար: 6-րդ դարից սկսած որեւէ Պապ Վատիկանից դուրս պատարագ չի մատուցել, եւ սա եզակի դեպք էր:

Ընդ որում` անցկացվեց կաթոլիկ պատարագ` լատինական երգեցողությամբ, որը կատարեց Հայաստանի պետական կամերային երգչախումբը`Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Արաբյանը:

Նա հավելեց, որ Կամերային երգչախումբը հարստացնելու նպատակով իրենց էին  միացրել «Սաղմոսերգու» տղամարդկանց երգչախումբը`  Վահե Բեգոյանի ղեկավարությամբ  եւ «Տիրամայր Հայաստանի» աղջիկների երգչախումբը: Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրենը հավաստիացրեց, որ Հռոմի պապը շատ էր հուզվել, կաթոլիկ պատարագից հետո հատուկ մոտեցել ու շնորհակալություն է հայտնել պրոֆեսիոնալ կատարման համար: Արաբյանի խոսքերով, Հռոմի պապն ասել է, որ չէր պատկերացնում, թե Հայաստանում կլսի նման բարձրարվեստ երգեցողություն:

2-(2)

Երեք երգչախմբերն էլ  ոգեւորված են եղել, աշխատել են ինքնակամ եւ հաճույքով: «Մեծ ոգեւորությամբ են մասնակցել պատարագին եւ Կամերային երգչախումբը , եւ նրան միացած երկու փոքրիկ երգչախմբերը: Մոտավորապես մեկ ամիս նախապատրաստվում էինք, իսկ Ռոբերտ Մլքեյանն անընդհատ մեկնում էր Երեւանից Գյումրի, Գյումրիից Երեւան»,- նշեց Արմեն Արաբյանը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ Հռոմի պապի այցելությունից հետո շատ-շատերը կվերանայեն իրենց ապրելակերպն ու կենցաղավարությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Արաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930