Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրային հրավառություն`Կարապի լճում (ֆոտոշարք)

Հուլիս 03,2016 16:12

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Վարդավառի տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը Կարապի լճում էր ու լճի շրջակայքում։

vardavar2

Ուրախ, տոնական երկժամանոց ծրագիրն ուղեկցվել է դիջեյի մատուցած ուրախ ու աշխույժ ռիթմերով, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել է ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի:

vardavar3
Ջրախաղի բոլոր մասնակիցներն ապահովվել են դույլերով, իսկ միջոցառման հովանավոր «Նոյ» ընկերությանը նաև հյուրասիրություն է կազմակերպվել:
Հրշեջ մեքենաները ջրամղիչ հզոր շիթերով առատ ջուր են ցողել լճի տարածքում, ինչն ավելի է ոգևորել տոնախմբության մասնակիցներին: Կեսօրից մեկնարկած ջրային հանդեսին ակամայից անմիջական մասնակից են դարձել նաև պատահական անցորդներն ու զբոսաշրջիկները:

vardavar4
Վարդավառն արդեն իսկ սիրված է մեր համաքաղաքացիների կողմից և գրավում է նաև զբոսաշրջիկների, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են բերել տոնին:

vardavar5

vardavar6

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031