Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում վարչապետին «հուսո աստղ» են անվանել

Հուլիս 14,2016 22:45

Ինչպես հայտնի է, երեկ  Արթիկ էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ծանոթանալու կառավարության կողմից տրամադրված գումարով ջրհեղեղի պատճառած վնասները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու մեկ անգամ ևս հանդիպելու տուժած բնակիչների հետ: Ի դեպ, վարչապետի այցի մասին ոչ բոլորն լրատվամիջոցներին էին տեղեկացրել. Գյումրիի լրատվամիջոցներից մի քանիսը, պատահաբար լսելով, մեկնել են իրադարձության վայր:

Կառավարության ղեկավարի այցը լուսաբանող գյումրեցի լրագրողների փաստմամբ, նախքան վարչապետի Արթիկ այցելելը, տուժած բնակիչներից մի քանիսը իրենց դժգոհությունն են ներկայացրել առ այն, որ կառավարության կողմից իրենց հատկացվող օգնությունը շատ չնչին է, բայց երբ վարչապետին տեսել են, մինչ այդ դժգոհող կանացից մեկը մոտեցել է ու Հովիկ Աբրահամյանին «հուսո աստղ» անվանել:

Լրագրողների ասելով, վարչապետը, որն ամենայն հավանականությամբ, թունդ բողոքների էր սպասում, անակնկալի է եկել նման շոյող խոսքերից: Այնուհետ տիկինը հեռուստաընկերությունների օպերատորներին խնդրել է թույլ տալ զրուցել վարչապետի հետ՝ առանց նկարահանումների: Սակայն, ըստ լրագրողների, տեսախցիկներն արդեն ֆիքսել էին, կադրերը կան, որտեղ կինը նման գովեստի խոսք է հնչեցնում վարչապետի հասցեին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031