Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները

Հուլիս 15,2016 21:03

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի հուլիսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

  • Երևան քաղաքի Տերյան փողոց՝ Թումանյան և Հին Երևանցի փողոցների միջև ընկած հատված, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 30 կմ/ժ է,
  • Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,
  • Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
  • Հ21 «Հոռոմ-Արթիկ-Ալագյազ» հանրապետական նշանակության ավտոճանապարհ՝ Արթիկ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է,
  • Հ3 «Երևան-Գառնի-Գեղարդ-Ջրվեժ տրանսպորտային հանգույց» հանրապետական նշանակության ավտոճանապարհ՝ Գեղադիր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
  • Նույն օրվանից Երևան քաղաքի Արտաշիսյան և Հերացու փողոցներում տեղադրված արագաչափ սարքերի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031