Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. իշխանությունը չի ուզում ուժով մաքրել, բնականաբար դա իր մեծությունից է գալիս. «Ժողովուրդ»

Հուլիս 22,2016 12:16

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ։

– Պարոն Հակոբյան, արդեն հինգ օր է՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված է։ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի հանգուցալուծումը, իշխանությունը ի՞նչ քայլերի պետք է գնա։

– Ճիշտն ասած՝ քայլն այնպիսի քայլ է, որ իշխանությանը շատ անելու բան չկա, իշխանությունը չի ուզում ուժով մաքրել, բնականաբար դա իր մեծությունից է գալիս, եւ կարծում եմ՝ ճիշտ է դա։ Իսկ ներսի մարդիկ էլ ոնց որ թե բանակցությունների չեն ուզում գնալ, դրա համար այսպիսի վիճակ է ստեղծվել, որը որ իմ կարծիքով շատ վատ է։ Իմ ցանկու՛թյունը այն է, որ բանակցեն, վերջանա այս ամեն ինչը։

– Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ազատամարտիկները որոշեցին նման քայլի գնալ։

– Ցանկացած մարդ իրավունք ունի՝ իր ներսի եղածը արտահայտի, մեղադրի դիմացինին, յուրաքանչյուրս կարող ենք դա անել։ Ինչի համար են ազատամարտիկներն այդ քայլին դիմել, դա, կարծում եմ, իրենց պետք է հարցնել։ Ես ծանոթ եմ իրենց առաջարկներին, ասում են՝ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակել, նախագահի հրաժարական են ասում, եւ երրորդ էլ կա ոնց որ։ Ժիրայր Սէֆիլյանին ես որպես ազատամարտիկ, որպես Ղարաբաղի պատերազմում մեծ ներդրում ունեցող անձնավորություն հարգում եմ։ Այսօր ինքը կալանավայրում է, եւ այս ձեւով կալանավայրից մարդ չեն ազատում, այսինքն՝ եթե կան փաստեր, վերջին հաշվով ցանկացած քննություն վերջում դատարան է գնում, թող ներկայացնեն դատարան, Եթե անմեղ լինի, ազատ կարձակեն, բնականաբար, իմ ցանկությունն էլ է դա, բայց եթե մեղավոր է, բնականաբար, ազատ չի արձակվի։

Նախագահի հրաժարականի մասին ոնց եք կարծում՝ եթե տասը, քսան մարդ կամ հարյուր մարդ հավաքվում է եւ պահանջում է նախագահի հրաժարականը, դա պետք է կատարվի՞։ Եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան, ես կընդունեմ դա։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Իրոք, որ կարելի է խոսել իշխանության մեծության մասին, իրոք որ ՀՀ ներկայիս իշխանությունն ամենամեծ չարորակ ուռուցքն է ՀՀ մարմնի վրա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031