Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղում հարձակվել են Ազատություն ռ/կ-ի լրագրողների վրա

Հուլիս 29,2016 23:07

Ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց հավաքը: Դա այն ժամանակ էր, երբ ոստիկանների ներկայացուցիչները մարդկանց մեջ էին ու հորդորում էին հեռանալ: Ավելի վաղ ցույցն առաջնորդողները հայտնել էին, որ իրենց հետ կանայք ու երեխաներ կան, եւ չեն ցանկանում բախում լինի:

Ցուցարարներից մեկի գլուխը վիրավոր է, սակայն նրան շարունակում էին տանել: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վնասվածք ստացածին հարցրեց, թե  ինչից է գլուխը պատռվել: Երիտասարդը չպատասխանեց, փոխարենը ոստիկաններն ասացին, որ նա ընկել է:

«Ազատություն» ռ/կ-ի տեղեկացմամբ, Սարի թաղում գտնվող իրենց գործընկերները քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման են ենթարկվել, նրանք ծեծվել են: Փոխոստիկանապետ Օսիպյանը ասաց, որ տեղյակ չէ կատարվածին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031