Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Խոսքի ազատության խնդիրը այլեւս քաղաքական խնդիր է»

Օգոստոս 10,2016 22:45

«Ես լրագրողների վճռականությանը չեմ կասկածում»,- օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ նա եկել էր Ազատության հրապարակ մասնակցելու մի շարք լրատվամիջոցների ղեկավարների կազմակերպած «Հանուն խոսքի ազատության» խորագրով հավաքին:

Նա ընդգծեց, որ ինքը եւս լրագրող է եւ իր հնարավորությունների չափով կաջակցի նախաձեռնությանը. «Հայաստանում պետք է փոփոխություններ լինեն: Սա խոսքի ազատության խնդիր է, բայց խոսքի ազատության խնդիրը այլեւս քաղաքական խնդիր է: Կա քաղաքական խնդրի լուծման բանաձեւ եւ լուծում, կա նաեւ այս խնդրի լուծումը»:

Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր. «Ես դեռ չեմ տեսել, ես չեմ բացառում, որ նման տեսանյութեր լինեն, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ այս պահին քննություն է ընթանում, բայց այս պահի դրությամբ ես չեմ տեսել ոստիկանության ծառայող քաղաքացիական անձ տեսանյութում, որը բռնություն է կիրառում թե՛ լրագրողի, թե՛ քաղաքացու նկատմամբ»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Ես ինքս ինչը, որ տեսել եմ, կարող եմ դա ասել, բոլորդ էլ տեսել եք, որ ինչ-որ քաղաքացիական հագուստով անձինք ընդունում են ինչ-որ հաբեր, մտնում են ինչ-որ տեղ, եւ ոստիկանության պետի թիկնազորի քաղաքացիական հագուստով անդամների հրահանգներով կատարվում են ինչ-որ գործողություններ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031