Լրահոս
Օրվա լրահոսը

Ուորլիք․ «Մենք մշտապես կապ ենք հաստատում նախագահների և նախարարների հետ». «Ազատություն»

Օգոստոս 15,2016 20:44

Azatutyun.am. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և հաճախ հանդիպումներ են անցկացնում, ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նա նշել է, որ թեև օգոստոս ամսին պլաններ չկան, համանախագահները այդուհանդերձ փորձում են շարունակել սերտ կապերը և համագործակցությունը կողմերի հետ։

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահները ցանկություն են հայտնել կրկին հանդիպելու՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման հասնելու համար։ Մենք ուսումնասիրում ենք նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Գոյություն ունեցող առաջարկները ուսումնասիրելու համար մենք մշտապես կապ ենք հաստատում նախագահների և նախարարների հետ», – ասել է ամերիկացի համանախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031