Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ոչ, ապա… ապա կունենանք այն, ինչ ամրագրված է նոր ԸՕ-ով՝ առանց «կոնսենսուսի». «Հրապարակ»

Օգոստոս 18,2016 10:51

Եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը գտնվեն օրենքով նախատեսված միջոցները՝ 16 մլն. եվրո, ապա «4+4+4» ֆորմատով նոր Ընտրական օրենսգրքում ամրագրված գրեթե կոնսենսուսային առաջարկները կիրագործվեն։ Եթե ոչ, ապա… ապա կունենանք այն, ինչ ամրագրված է նոր ԸՕ-ով՝ առանց «կոնսենսուսի»։

Իսկ ի՞նչ է նախատեսվում ընդդիմության ու քաղհասարակության հետ համատեղ ձեւավորված այդ «չորսի ֆորմատի» առաջարկություններով, որոնց մի մասով իրագործման համար ֆինանսական միջոցներ են հարկավոր։ Նախատեսված է ներդնել ընտրողների 10 մատի մատնահետքերով էլեկտրոնային գրանցման նախնական համակարգ, ինչպես նաեւ բոլոր ընտրողներին անվճար նույնականացման քարտեր տրամադրել։ Առաջարկվում է նաեւ քվեարկության օրը ընտրական տեղամասերում ընտրողների գրանցումը կատարել տեխնիկական սարքի միջոցով՝ մատնահետքով։

Իսկ ի՞նչ կլինի, եթե չներդրվի այս համակարգը, կամ «4+4+4» ֆորմատով քննարկումների արդյունքում ամրագրված փոփոխությունները մասնակի ի կատար ածվեն։

«Կլինի այն Ընտրական օրենսգիրքը, որը կար, այսինքն՝ ընտրողները կգան տեղամաս, էլեկտրոնային սարքերի միջոցով կլինի նրանց գրանցման գործընթացը, հրապարակայնության ապահովում, այսինքն՝ այն, ինչ ապահովված է ԸՕ-ով»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ըստ նրա՝ էլեկտրոնային գրանցումը, այսպես, թե այնպես, ի սկզբանե ամրագրված էր նոր ԸՕ-ով, եւ այդ սարքերի ապահովումը պետությունը պարտավոր է իրականացնել։

Այլ հարց են ընդդիմության պահանջած 10 քարտերի տրամադրումն ու 10 մատի մատնահետքերով գրանցումը։ Մուկուչյանի խոսքով՝ վերահսկողական պատշաճ մեխանիզմներ առանց այդ էլ ամրագրված են Ընտրական օրենսգրքով. «Այդ էլեկտրոնային համակարգը, միանշանակ, լինելու է տեղամասում, եւ դրանով է գրանցումն իրականացվելու։ Դա ամրագրված է օրենսգրքում եւ այս փոփոխությունների հետ կապ չունի։ Այստեղ աշխատանքի սկզբունքի փոփոխություն կարող է լինել»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031