Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հիշում Երևանի՝ մայրաքաղաքի ընտրություններին մասնակցության նման ցածր ցուցանիշ»․ԿԸՀ նախագահ

Սեպտեմբեր 17,2023 22:20

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին ընդհանուր մասնակցության թվերը։

Նա, բնականաբար, նախնական տվյալներ հաղորդեց, դրանք ստացել է էլեկտրոնային տարբերակով:

Եվ այսպես՝ 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 234 հազար 553-ը, ինչը տոկոսային արտահայտությամբ՝ 28, 46 տոկոս է։

Լրագրողներից մեկի հարցին՝ նման ցածր մասնակցությամբ ընտրություններ արդյոք երբևէ արձանագրվե՞լ են, կհիշի՞ նման նախադեպ, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Մասնակցության այս ցուցանիշը թերևս Երևանի՝ մայրաքաղաքի համար ամենացածրն է։ Ես չեմ հիշում Երևանի մասնակցության նման ցածր ցուցանիշ, բայց կարող եմ ուղղակի ասել, որ վերջին ընտրությունների դինամիկան անընդհատ գնացել է դեպի նվազում։ Ավելին, կարող եմ ասել, որ սա ընտրողների որոշումն է, նկատի ունեմ, որ ընտրողն ազատ է, և բոլոր 475 տեղամասերից սկսված էին հեռարձակումներ»։

«Մարդիկ ազատ պայմաններում քվեարկում են, և ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ՝ չքվեարկելը։ Եվ կարող եմ նաև զուտ որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ՝ ասել, որ ազատ և ժողովրդավարական ընտրությունները ողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ, որովհետև ինչպես ընտրողին կարող է հետաքրքրել մասնակցելն, այնպես էլ չմասնակցել։ Դա ընտրողի որոշումն է»,-հավելեց նա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930