Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈւ զորամասերում մեկնարկել է 2016թ. ամառային ուսումնական փուլը

Օգոստոս 19,2016 20:08

Օգոստոսի 16-ից ՀՀ ԶՈՒ զորամասերում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` ամառային ուսումնական փուլի շրջանակում իրականացվող միջոցառումները:

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Կատարելագործվում են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է ստորաբաժանումների մարտունակությունը:

ՀՀ ԶՈւ զորամասերում ուսումնական նոր փուլի շրջանակում անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, ստորաբաժանումները մարտական պատրաստականության տարբեր աստիճանի բերելու վարժանքներ:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031