Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարաճիտ կոշիկների ներբանների տակից հայտնաբերվել են 5 փաթեթ

Օգոստոս 26,2016 11:04

Օգոստոսի 24-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության առանձնասենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Լ.Խ.-ին տեսակցության եկած վերջինիս անչափահաս եղբայրներին` Ն.Խ-ին և Կ.Խ.-ին, և նրանցից մեկի երկարաճիտ կոշիկի ներբանի տակից հայտնաբերել 3 փաթեթ, իսկ ձախ կոշիկի միջից`2-ը:

Հայտնաբերված փաթեթների մեջ առկա էին 8 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 36.5 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված, 1.9 գրամ ընդհանուր քաշով կաթնագույն փոշենման զանգված, 10 հատ դեղին գույնի դեղապարկուճ՝ 5.4 գրամ ընդհանուր քաշով, 7 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 wi-fi սարք:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031