Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական տարբեր ուժեր մնալու են այն ծակերում, որտեղ մտել են». Հովսեփ Խուրշուդյան. (Տեսանյութ)

Օգոստոս 26,2016 22:12

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ ունեցավ Եղիշե Պետրոսյանը, հայտնեց իր պատրաստակամությունը հանուն «Սասնա ծռերի» պայքարին. «Ձեր մեջ եմ ու ձեր կողքին: Մեր ազգին բախտ է վիճակվել, ունենալու մոլորակի երեսին բոլոր ժողովուրդների հետ ապրելու կուլտուրան, սա համարում եմ մեծ ուժ»:

Հետո բոլորին տոկունություն մաղթեց. «Մեր ընկերները վաղ թե ուշ ազատ կարձակվեն, կլինենք միասին, եթե հարյուր Վարդգես Գասպարի ու Սասուն պապի ունենաք, մեր դեմ խաղ չկա»:

Հետո անդրադարձավ ելույթին, թե ղարաբաղցիները պետք է գնան Ղարաբաղ. «Սփյուռք ունենք արաբական աշխարհում այլ երկրներում, նրանց  ամբողջ ներուժը հնարավորություն է տալիս քայլեր անել դեպի զարգացում, դեպի կարգին երկիր, որի մասին երազում ենք, այն ամենը ինչ կխաթարի այդ միասնությունը, անթույլատրելի է, նրանք բոլորը մեր գլխին տեղ ունեն, նույն բախտին ենք արժանացել բոլորս, պետք է կարողանանք կերտել մեր Հայաստանը»:

Հովսեփ Խուրշուդյանն էլ հիշեց, որ երբ տղերքով հավաքվում էին, միմյանց ասում էին՝ «դե նստիր, նստել միշտ կհասցնենք ու հասցրինք: Մի ուրիշ խոսք էլ կար, ասում էինք՝ ինչքան շուտ նստենք, էնքան շուտ դուրս կգանք, տարոսը բոլոր քաղբանտարկյալներին»:

Հետո ասաց՝ չպետք է վհատվել,որ հրապարակում մարդաշատ չեն.«Կարեւորը, որ շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք ու ձեւավորում օրակարգ:

Քանի այստեղ հավաքվում եք, քաղաքական տարբեր ուժեր մնալու են այն ծակերում, որտեղ մտել են, այն քաղաքական ուժերը, որոնք քննադատում են այս շարժումը, շարունակելու են մնալ լուսանցքում, իշխանությունները հաշվի են նստելու այս շարժման հետ… որովհետեւ հասկանում են՝ պայթունավտանգ վիճակ է ու չգիտեն՝ ինչ կլինի հետո»:

Հետո կարծիք հայտնեց՝ հոկտեմբերին հնարավոր է կառավարություն փոխվի, որ ժողովրդի սիրտը շահեն, հաշվի առնելով, որ առաջիկայում ընտրություններ են.

«Հայաստանը գլորել են Ադրբեջանի մակարդակին քաղբանտարկյալների առումով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031