Լրահոս
Օրվա լրահոսը

​​Պարգեւատրվեցին քննադատական լավագույն տեքստերի հեղինակները

Օգոստոս 31,2016 17:27

Օգոստոսի 30-ին, Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի /ԱԻԿԱ Հայաստան/ հիմնած «Քննադատական Հանդես»-ի հանրային ներկայացումը և քննադատական լավագույն տեքստերի
հեղինակների պարգևատրման արարողությունը: Ինչպես նշեց ԱԻԿԱ Հայաստանի նախագահ Ռուբեն Արևշատյանը. «Հոդվածներն ընտրվել են գնահատող հանձնաժողովի կողմից՝ մամուլում զետեղված այն հոդվածների ցանկից,որոնք հրապարակվել են 2015 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Աիկա Հայաստանի անդամների անցկացված մշտադիտարկման արդյունքում:

Ruben_Arevshatyan_Nune_Haxverdyan

Անկախ փորձագիտական խմբի եզրակացությունների վրա հիմնվելով, մշտադիտարկման արդյունքում առանձնացված 7 հոդվածներից՝ Առաջին պարգևը ստացավ Նունե Հախվերդյանը՝ «Վարդապետի լռությունը»՝ խոսելու առիթ» հոդվածի համար, որը տպագրվել է 2016 թվականի հունվարի 14-ին՝ «Հետք» էլեկտրոնային թերթում:

Ruben_Arevshatyan_Anna_Jamkochyan
Երկրորդ պարգևը ստացավ Աննա Ժամակոչյանը՝ « Ներկայացում աղմուկի մասին» հոդվածի համար, որը հրապարակվել է 2016 թվականի մարտի 4-ին,
«Արտերիա» մշակութային քննադատական կայքում:

Երրորդ պարգևի համար հայտարարվեց հավելյալ մրցույթ՝ Կալենց թանգարանում բացված «Անտեսված իրականը» խորագրով ցուցահանդեսի շուրջ։
Քննադատական հանդեսի նպատակն է խթանել ժամանակակից արվեստի և մշա-կույթի իրադարձությունների վերաբերյալ քննադատական տեքստերի արտադրությունը Հայաստանում և հատկապես արվեստի երիտասարդ քննադատների ուշադրությունը հրավիրել արվեստային գործընթացների, ինչպես նաև մոդեռն ու ժամանակակից արվեստի պատմությանն անդրադարձող ցուցահանդեսների վրա:

Ծրագիրն իրականացվում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):
ԱԻԿԱ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031