Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանի քաղաքապետ-թեկնածուն այլեւս չի խոչընդոտում մրցակցի քարոզչապաստառը փակցնելուն

Սեպտեմբեր 11,2016 17:24

Քիչ առաջ տեղեկացանք, որ Ապարանի գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, որը նաեւ թեկնածու է, իր մրցակցի՝ Ապարանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Է. Փարվանյանի քարոզչական պաստառը փակցնելու խոչընդոտը վերացրել է: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Է. Փարվանյանի իրավաբան Հայկուհի Սեդրակյանը, Գոռ Աբրահամյանի հետ երեկ արդեն եկել էին համաձայնության, սակայն քանի որ դեռեւս քարոզչական պաստառը չէր փակցվել, այդ մասին ծանուցում չեն արել:

Հիշեցնենք, որ երեկ Հայկուհի Սեդրակյանն ահազանգել էր, որ Ապարանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Գոռ Աբրահամյանը, որն արդեն իսկ փակցրել էր իր քարոզչական պաստառը, խոչընդոտում է Է. Փարվանյանին փակցնելու նրա քարոզչապաստառը:  Քաղաքապետ թեկնածուն վկայակոչել էր ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, այնինչ հիշատակված հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ «Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց  ներսում, եթե այդ տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ փակցնելը»:

Ըստ Հայկուհի Սեդրակյանի, քարոզչական պաստառը փակցնելու համար ձեռք է բերվել շինությունը տիրապետող անձի /սեփականատիրոջ/ համաձայնությունը, ուստի պահպանվել էր օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930