Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավանում Րաֆֆի Հովհաննիսյանը պոկեց պատերից իր պաստառները (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 12:42

byuregavanbyuregavan1Նա հորդորեց բյուրեղավանցիներին, որ իրենք էլ պոկեն, եթե տեսնեն:

 

«Ակցենտս հասկացա՞ք: Դուք հասկացա՞ք ինչ արեցիք: Անգամ պաշտոնական տվյալներով 40 տոկոս բերեցիք: Շնորհավորում եմ»,-այսօր Բյուրեղավանում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ բնակիչների հետ հանդիպմանը:

Հանդիպումը սկսելուց առաջ նա նկատեց, որ Բյուրեղավանի մշակույթի պալատի շենքի վրա իր քարոզչապաստառներն են մնացել: Տեղում սկսեց պատռել ու մինչեւ թղթի վերջին հատիկը հանեց դրանք շենքի վրայից:

«Սա արարողություն չէ, որ ես արեցի: Անգամ եթե ես կեսգիշերին միայնակ լինեի, առանց լրագրողների եւ առանց ձեր ներկայության, նույնը կանեի»,- ասաց պարոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ընտրություններն անցել են, բյուրեղավանցիները հաղթել են: Նա հորդորեց բյուրեղավանցիներին, որ որեւէ տեղ եթե տեսնեն իր ցուցապաստառները՝ պատռեն եւ հանեն դրանք, որովհետեւ ընտրություններն արդեն ավարտվել են եւ դրանք չպետք է մնան:

Նա նորից հիշեցրեց, որ խոստացել է 180 հազար նոր աշխատատեղ՝ անելու է, մեր բանակից դագաղներ չեն գալու, 5 տարի անց արտագաղթ չի լինելու,այն պատկանելու է մեր անցյալին. «Ունենալու ենք վերադարձ խոպանից, Ամերիկայից, Ռուսաստանից: Ես դատարկ տեղը հրաժարական չեմ պահանջում: Բայց արդեն եկել է պահը, որ հրաժարականների շարքը պիտի շարունակվի: Նրանք լավ չեն ծառայել ժողովրդին, չե՛ն ծառայել ժողովրդին: Եկել է պահը, որ գյուղապետերը, քաղաքապետերը, ովքեր ծաղրել են ժողովրդին, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք պիտի իշխանությունը վերադարձնեն ժողովրդին:Եթե որեւէ մեկը ձեզ չթողեց գալ իմ հանրահավաքին՝ ասեք ինձ եւ ես նույն ժամին Բյուրեղավանում կլինեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728