Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հրեական կոմիտեի ներկայացուցիչներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը (տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2016 10:07

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին՝ կառույցի քաղաքական հարցերով գործադիր տնօրեն Ջեյսոն Իսակսոնի գլխավորությամբ:

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930