Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. Այնպես են խոսում, կարծես իրենք Քրքորյանի հետ խոսել են, եւ Քրքորյանն իրենց ասել է, թե որն էր պատճառը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 28,2016 11:10

Զրուցեցինք 1997-2008 թթ. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, այժմ «Կալիֆոոնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ։ Վերջինս նախ վստահեցրեց, որ բոլոր ծրագրերն ամբողջովին, 100 տոկոսով ավարտվել են, ոչ մի բան կիսատ չի մնացել, եւ ավելացրեց, որ «Լինսի» հիմնադրամն այն եզակի կառույցներից էր, որտեղ ոչ մի գումար ավելորդ չի ծախսվել եւ մինչեւ վերջ ծառայել է նպատակին։

– Այդ դեպքում ինչո՞ւ փակվեց «Լինսի» հիմնադրամը՝ 2011 թվականին, ո՞րն էր պատճառը։

– Փակվելը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, ոչ մի կապ չունի Հայաստանի ծրագրերի հետ։ «Լինսի» հիմնադրամը տարիների ընթացքում փող էր տրամադրում թե՛ հայկական, թե՛ ամերիկյան ծրագրերի համար։ Գրեթե նույն քանակությամբ գումար էր տալիս երկուսին էլ։

Ցավալին այն է, որ ահագին մարդիկ խոսում են փակվելու մասին՝ առանց որեւէ բան ստույգ իմանալու։ Այնպես են խոսում, կարծես իրենք Քրքորյանի հետ խոսել են, եւ Քրքորյանն իրենց ասել է, թե որն էր պատճառը։ Ես այնտեղ աշխատել եմ, ներսից ծանոթ եմ, հազար անգամ խոսել եմ այս հարցի մասին, եւ երբ որ ես ասում եմ մի բան, ստույգ ասում եմ ուղղակի աղբյուրից, ոչ թե փողոցային խոսակցություններից։

Հիմա ասեմ՝ իրականությունը որն է։ Ուրեմն երկար տարիներ, մինչեւ փակվելը, մոտ մի տասնամյակ առաջ, Քրքորյանը միշտ ասում էր ինձ եւ իր մտերիմ աշխատակիցներին, որ երբ իր տարիքն ավելի հասունանա, ինքն այլեւս չի ցանկանա զբաղվել ամենօրյա բարեսիրական ծրագրերով։ Եվ ասաց, որ երբ որ մի տարիքի հասնի, ինքը հիմնադրամը կփակի եւ իր հարստությունը կթողնի կտակի մեջ՝ հետմահու օգտագործման համար։

Այդպես տարիներ անցան, աշխատեցինք, ինքը եկավ տեսավ իրականացված ծրագրերը, մեծապես տպավորված էր, շատ ուրախ էր, եւ ոչ մի պրոբլեմ չկար։ Այդ բոլոր պատմությունները որ պատմում են, թե նեղացել է, գողացել են, կողոպտել են, դրանք բոլորը սուտ են։

– Ամեն դեպքում, այդ խոսակցությունները շատ ակտիվ էին, որ Քրքորյանը նեղացել է Հայաստանի իշխանություններից, որ նրանք, իբրեւ թե, մսխել են իր ուղարկած գումարները, լիարժեք չեն օգտագործել՝ ըստ նպատակի, դրա համար էլ փակեց հիմնադրամին։

– Այդ բոլոր պատմությունները հարյուր տոկոս սուտ են,, կեղծիք են։ Էդպիսի բան չի եղել, ոչ մի մսխում չի եղել, ոչ մի գողություն չի եղել։ Քրքորյանն ինքը շատ խելացի բիզնեսմեն էր, դրանք իր փողերն էին, եւ եթե տեսներ, որ մի կոպեկ կորել է, անմիջապես կդադարեցներ ամեն ինչ։ Բայց ինքը շարունակեց այնքան, մինչեւ որ ամեն ինչ ավարտվի։

Եվ երբ բոլոր ծրագրերն ավարտվեցին, ինքն այդ ժամանակ 95 տարեկան էր եւ այլեւս չէր ուզում զբաղվել այդ գործով։ Եթե ինքը Հայաստանից նեղացած լիներ, ինքը կասեր, որ այլեւս փող չի տալու Հայաստանին, բայց կշարունակեր «Լինսի» գործունեությունը եւ փող կտար միայն ամերիկացիներին:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930