Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Ալթունյանը՝ աղմկոտ հեռուստանախագծի մասին. «Թողեք հանգիստ ապրենք էլի»

Սեպտեմբեր 28,2016 18:21

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրայինի «Ամենակարող երգիչ» նախագծին, որի թողարկումներից մեկի ժամանակ մրցել են ռեստորանային երգիչները, ու որը քննարկվել էր հիմնականում բացասական համատեքստում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը նշեց. «Մրցույթ անելու կարիք չկա, որովհետեւ ռեստորանային երգիչներն այնպես են գրավել պրոֆեսիոնալ բեմերը, ու դա արդեն գագաթնակետն է: Մեկնաբանության կարիք էլ չկա, դեռ մի հատ էլ, որ մրցույթ հայտարարեն, արդեն աշխարհը շուռ է գալիս»:

Արվեստագետի ձեւակերպմամբ. «Ժողովրդական, աշուղական երգի մրցույթների միջոցով մի քիչ մաքրվել էր «մեր պղտոր ջուրը», ու հիմա ի՞նչ՝ նորից ռեստորանային երգիչների մրցույթներ ե՞նք անում: Ես կատեգորիկ դեմ եմ նման մրցույթներին; Իրենց համար մրցույթ են անում, որ հետո ասեն մրցույթի դափնեկիր է, գնա այդ ռեստորանում ավել փող աշխատի՞: Թողեք հանգիստ ապրենք էլի՞»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930